Հայ
Eng
«ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ազգային մեկնարկային աշխատաժողով
30 ապրիլի 2019

«ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ազգային մեկնարկային աշխատաժողով

Alt

Եվրոպական Միությունը 2019-ին մեկնարկեց «ԵՄ-ն կլիմայի համար» նոր տարածաշրջանային նախաձեռնությունը՝ աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, և Ուկրաինա) մշակել և իրականացնել կլիմային առնչվող քաղաքականություն՝ հիմնվելով Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի, ԵՄ-ի հետ ասոցացման և գործընկերության համաձայնագրերերի, Արևելյան գործընկերության «20 արդյունքներ մինչև 2020թ․» քաղաքականության նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ-ի 2030թ․-ի Կայուն զարգացման օրակարգի ներքո երկրների պարտավորությունների վրա։ 8,8 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնելու է երկրներին մշակել և իրականացնել հեռանկարային կլիմայական քաղաքականություն։ 2019թ. ապրիլի 30-ին Եվրոպական միությունը՝ ծրագրի իրականացման գործընկեր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ կառավարության, և տարբեր շահագրգիռ խմբերի ավելի քան 60 ներկայացուցիչների հետ միասին, հավաքվել էին ծրագրի մեկնարկային սեմինարին՝ քննարկելու «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի գերակայությունները և իրականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։


Օրակարգը                                                   Մասնակիցները


Մամլո հաղորդագրությունը                        Ծրագրի տեղեկատվական թերթիկը


Ելույթները


Նատալիա Օլոֆինսկայա«ԵՄ կլիմայի համար» համակարգումը ՄԱԶԾ այլ համապատասխան նախաձեռնությունների հետ տարածաշրջանային և ազգային մակարդակում


Անդրեա ԲաջիոլիԵՄ քաղաքականության զարգացումները (անգլերեն)



Կիսվել